ՀԱՐՑ. Եթե անձը կալանավորվում է, ապա համապատասխան մարմինները պարտավո՞ր են տեղյակ պահել կալանավորվածի գտնվելու վայրի մասին իր ազգականներին ու հարազատներին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեղադրյալ անձը քրեական վարույթ իրականացնող մարմնի միջոցով իրավունք ունի տեղյակ պահել մերձավոր ազգականներին իր կալանքի տակ պահվելու մասին (Քր. դատ. օր., Հ.65, 2-րդ մաս, 9-րդ կետ): Միաժամանակ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի՝ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել մեղադրյալի մերձավոր ազգականներին կամ կալանավորված անձի նշած անձանց («ՀՀ օրենք ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հ.32):
առանց սահմանների» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ այս ոլորտին վերաբերող խնդիրները շարունակում են մնալ չլուծված, եւ քիչ չեն դեպքերը, երբ կալանավորվածի հարազատներին տեղեկացրել են ոչ պատշաճ ձեւով ու տեւական ուշացումով: