Մահարու փողոցում օձը խայթել է մի կնոջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում օձը խայթել է 35-ամյա մի կնոջ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են,ՈՐ հուլիսի 12-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում օձը խայթել է Երեւանի Գ. Մահարու փողոցի թիվ 30 տան բնակչուհի՝ 1978 թ. ծնված Ն. Ուսուբովայի ոտքը, ում տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Քաղաքացիները օձին որսալու համար պահանջել են օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տարածքի հետախուզման արդյունքում օձ չի հայտնաբերվել:




Լրահոս