Որ դեպքում երեխաներն առանց հերթ կարող են հաճախել մանկապարտեզ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր ավագանու նիստում բարձրացրեց աշխատող մայրերի հարցը, որոնց երեխաները խնամող չունեն, մանկապարտեզ չեն հաճախում, քանի որ իրենց հերթը չի հասել: Բախշյանը հետաքրքրվեց` կա՞ կարգ, որով հնարավոր կլինի աշխատող մայրերի դեպքերում հերթ հաշվի չառնել:

Ի պատասխան` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ առանց հերթ երեխաները կարող են մանկապարտեզ հաճախել միայն մի քանի դեպքերում: Նրա խոսքով` աշխատող մայրերը բացառություն չեն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս