ՍԱՐԳՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղետներից տուժած քաղաքացիների փոխհատուցման, ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների, աղքատության ցուցանիշի նվազման, ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման եւ այլ կարեւորագույն  ծրագրեր իրականացնելու համար ՀՀ պետբյուջեում գրեթե միշտ փող չկա: Իսկ ահա զվարճանքների, դասախոսությունների, անհեթեթ ծրագրերի համար գումարներ գտնվում են: «Ժողովուրդ» օրաթերթը սենսացիոն բացահայտում է արել. պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգգրան Սարգսյանը, ում անունը շոշափվում է ֆինանսական մեքենայությունների թեմայով, իր նշանակումից մեկ տարի անց՝ 2009-ին եւ 2010-ին, ՀՀ կառավարության որոշում է կայացրել ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար (ցուցահանդեսի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասը տվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, որտեղ ՀՀ դեսպանը վարչապետի եղբայրն է): Թե ինչպես են ծախսվել այդ գումարները, որքանն են գրպանվել, կներկայացնենք «Ժողովուրդ»-ի վաղվա համարում: Միայն հիշեցնենք, որ երբ Տ. Սարգսյանը ՀՀ վարչապետ դարձավ, ըստ պաշտոնական տվյալների՝ 2008թ. Հայաստանում աղքատության ցուցանիշը 17,6 տոկոս էր, ընդ որում ծայրահեղ աղքատության թիվը` 1,6 տոկոս: Իսկ հիմա աղքատության ցուցանիշը 35 տոկոս է: Կարծում ենք՝ մեծ տնտեսագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչու է աղքատանում ժողովուրդը, եւ ինչպես է հարստանում ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն իր սիրելի նախարարներով:




Լրահոս