Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապագա փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը հուլիսի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել էր, թե Վ. Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանն է սպանել իր քրոջ փեսացուին: Ըստ մոր` անգամ քաղաքապետն ու որդին այդ թեմայով վիճաբանել են, քանի որ Ս. Ղուկասյանը չի ցանկացել, որ քույրն ամուսնանա Կարեն Եսայանի հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վ. Ղուկասյանը, մեկնաբանելով ամբաստանյալի մոր հայտարարությունը, ասաց. «Այդտեղ ի՞նչ դիտավորության հարց կա, եթե մեկին չենք ուզում, չենք տալիս մեր աղջկան, եթե տանք՝ կտանք, ո՞վ է մեզ ստիպում: Եվ հետո, աղջիկը պետք է ուզի, հայրն էլ՝ կարծիք հայտնի: Նման է հեքիաթային դրամատիկական ներկայացման եւ այդ անբարո ընտանիքին այս քաղաքը ճանաչում է: Ինքը պետք է պատասխան տա այդ խոսքերի համար, եւ մենք դեռ պատիվ ենք պահանջելու»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ