ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի Արցախի փողոցում հուլիսի 9-ի գիշերը՝ ժամը 05:00-ի սահմաններում, մի կին կիսամերկ վազվզել է այս ու այն կողմ: Ականատեսները պատմեցին, որ նա չի կողմնորոշվել, թե որ կողմ գնա ու վազելիս ահաբեկված անընդհատ շրջվել, հետ է նայել: Նշված փողոցի բնակիչներից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե չի բացառվում, որ տիկինը փախել է իր ընկերոջից: Ըստ նրա՝ կարծես թե տիկնոջը ծեծել է նրա ընկերը, ինչի պատճառով էլ նա նման իրավիճակում է հայտնվել: Հարեւաններից արված հարցուփորձից այդպես էլ չպարզվեց, թե այժմ որտեղ է կիսամերկ տիկինը եւ ինչ վիճակում:




Լրահոս