«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը մարտի 17-ին Բելգիայում էր, որտեղ մասնակցել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նույն օրը Բրյուսելում է եղել նաեւ ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ միավորում» դարձած կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մուսինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ Արթուր Բաղդասարյանը նշված օրը նույնպես եղել է Բրյուսելում եւ մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին:
Ըստ նրա՝ չնայած Սերժ Սարգսյանը եւս մասնակցել է այդ միջոցառմանը, սակայն նրա եւ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը տեղի չի ունեցել: Ասել կուզի՝ Արթուր Բաղդասարյանը եւ Սերժ Սարգսյանը մեկ դահլիճում են եղել, նույն օդն են շնչել, բայց իրար չեն տեսել, չեն հանդիպել: Կարելի է կարծել, որ եթե հանկարծ Արթուր Բաղդասարյանը մոտենար Սերժ Սարգսյանին, ապա վերջինս դիվահար փախչելու էր կամ էլ հակառակը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: