Նիկոլ Փաշինյանն իր առջև խնդիր է դրել՝ դառնալու ընդդիմադիր դաշտի առաջնորդ. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանն իր առջև խնդիր է դրել դառնալու ընդդիմադիր դաշտի առաջնորդ. նրա հիմնած «Քաղաքացիական պայմանագիրն» ակնհայտորեն «հաջողության պատմությունների» կարիք ունի, ինչն էլ ուղղակիորեն կախված է հրազդանյան ընտրություններից, դրա համար էլ այդ ընտրությունները վերջինիս համար դարձել են կենաց-մահու կռիվ։

Հրազդանում հաղթանակն ու «թարմ արյունը» նոր լիցք կհաղորդեն կուսակցությանը, սակայն հենց միայն այդ պատճառով ՀԱԿ-ն ու յուր սատելիտները չեն ցանկանում Նիկոլին «պրիզնատ գալ», նրա և ԼՏՊ-ի միջև խիստ անթաքույց ատելություն կա, ուստի Նիկոլն իր հույսը դրել է քաղաքացիական հասարակության աջակցության, մասնավորապես՝ Գյումրու Լևոն Բարսեղյանի վրա և պատրաստ է վճարելու նրան՝ Գյումրու յուր դիտորդներին իրեն տրամադրելու համար։ Իհարկե, դեռ հայտնի չէ՝, գյումրեցիներին Հրազդան բերելով արդյոք չե՞ն նյարդայնացնի հրազդանցիներին, որոնք դեռ չեն մարսել երևանցիների   հոսքը  Հրազդան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս