Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումները շարունակվում են: Հիմնական զեկուցողը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է: Ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով իր խոսքում անդրադարձավ քվեարկած ընտրացուցակների հրապարակմանը.
«Ձեր խոսքում նշեցինք, որ ինչ-որ ժամանակ հետո հնարավորություն կլինի համեմատելու էլեկտրոնային տարբերակով քվեարկված ընտրացուցակները: Ըստ երևույթին, Դուք ընդունո՞ւմ եք, որ հնարավորություն տրվելու է: Նախ՝ այդ իքս ժամանակը որքա՞ն է լինելու, երկրորդ՝ ո՞վ է համեմատություններն անելու, այսինքն՝ կուսակցություններին տրվելո՞ւ է հնարավորություն՝ համեմատելու քվեարկած ընտրացուցակները»:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: