Բրյուսելում այսօր տեղի ունեցած սերիական ահաբեկչություններից հետո Բելառուսի և Դաղստանի քաղաքացիներ են ձերբակալվել, փոխանցում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:
Նշվում է, որ Բելառուսի հատուկ ծառայությունները մշտական կապի մեջ են իրենց եվրոպացի գորընկերների հետ:
Բելառուսի իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ ձերբակալվածները մի քանի տարի առաջ մեկնել էին Եվրոպա:
«Ձերբակալվել են Իվան և Ալեքսեյ Դովբաշները (Բելառուս, Գոմելի շրջան) և Մարատ Յունուսովը (Դաղստան), ով մի քանի տարի առաջ Բելառուսի քաղաքացիություն էր ստացել»,-հայտնել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ՌԴ հատուկ ծառայության ներկայացուցիչներն ավելի վաղ նախազգուշացում էին հղել Բելգիայի իշխանություններին՝ «Իսլամական պետության» կողմից նախապատրաստվող նոր ահաբեկչությունների մասին, որոնց թվում Բելառուսի 2 քաղաքացիներ կան: Աղբյուրի տվյալների համաձայն՝ Իվան և Ալեքսեյ Դովբաշ եղբայրները փետրվարի վերջին մեկնել էին Բելգիա: