Նախօրեին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 40 երկրների քաղաքացիներ են զոհվել և վիրավորվել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը:
Վերջին տվյալների համաձայն՝ 34 մարդ է զոհվել, ավելի քան 230-ը վիրավոր է:
«Մենք պահում ենք կապը բոլոր դեսպանությունների հետ, սակայն դժվար է հաստատել զոհվածների ինքնությունը, հատկապես մետրոյի պայթունից հետո»,-ասել է Բելգիայի ԱԳ նախարարը: