Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր եւ մասնակցել գյուղը հարակից լեռնային շրջաններից ներկայիս տարածք տեղափոխելու 50-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Նախագահ Սահակյանը Նորագյուղը համարել է Արցախի հին եւ կայացած բնակավայրերից մեկը, որը շոշափելի ներդրում ունի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ հավելելով, որ պետությունն այսուհետ եւս հատուկ ուշադրություն է դարձնելու գյուղական բնակավայրերի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը:
Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս