ԱՄՆ-ում Սարգսյան-Ալիև հանդիպում չի ակնկալվում. Ջեյմս Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն հանդիպի Վաշինգտոնում:

«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման քննարկման համար պլանավորում եմ հանդիպումներ անցկացնել կողմերի հետ Մինսկի խմբի մյուս համանախագահների անունից»,- հավելել է նա, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի կազմակերպի ԱՄՆ-ում Սարգսյան-Ալիև բանակցությունները, որտեղ միաժամանակ գտնվում են երկու երկրների առաջնորդները:




Լրահոս