ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկվանից պաշտոնապես արձակուրդի մեջ գտնվող Սերժ Սարգսյանը մեկնել է Ավստրիա: Ըստ նույն աղբյուրների՝ նրա հետ իր արձակուրդային հանգիստը կանցկացնի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ավելի ուշ նրանց կմիանան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը (գուցե արդեն եվրոպական այլ երկրում. հայտնի է, որ Ս. Սարգսյանը մշտապես իր արձակուրդն անցկացնում էր Գերմանիայի առողջարանային Բադեն-Բադեն քաղաքում): Երեկ փորձեցինք տեղեկատվության իսկությունը պարզել Ս. Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանից, սակայն մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան: Իսկ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն ասաց, թե իրենց հրապարակած տեղեկատվությանը, որ ԱԺ նախագահը մեկնել է երկշաբաթյա արձակուրդի, ավելացնելու ոչինչ չունի:




Լրահոս