Սերժ Սարգսյանն այցելել է իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով ԱՄՆ­ում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` ՀՀ Նախագահն հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և «Թավիթյան» հիմնադրամի կրթական ծրագրի մասնակից ՀՀ քաղաքացիների հետ:

Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում Նախագահը հանդես կգա դասախոսությամբ և կհանդիպի հայ ուսանողների ու համալսարանի ղեկավարության հետ: Սերժ Սարգսյանը մարտի 29-­ին եղել է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում` հանդես եկել ելույթով:




Լրահոս