Հերթական վիրավորը 16 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային հիվանդանոց է տեղափոխվել 2000թ-ին ծնված Կամո Օհանյանը՝ ձախ սրունքի պատռված վերքով: ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վիրավորին ցուցաբերվել է բուժօգնություն: Հոսպիտալիզացիայի կարիք չի եղել:

Հիշեցնենք, մինչ այդ պաշտոնական աղբյուրների տեղեկություններով, Ղարաբաղի հիվանդանոցներում ևս 6 վիրավոր կա՝ ծանր հրազենային վնասվածքներով:

Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է ձեռնարկել. որի հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել։




Լրահոս