Առավոտ. Ո՞վքեր կպայքարեն Վահե Հակոբյանի թափուր մանդատի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Առավոտ” թերթը կուսակցություններից հետաքրքրվել է, թե ում թեկնածությունն են առաջադրելու թիվ 38 ընտրատարածքում։ “Ժառանգություն” կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ընտրություններին իրենց մասնակցության հավանականությունը 50/50 է։
“”Առավոտը” ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդվարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ն որոշե՞լ է՝ ում թեկնածությունն է առաջադրելու եւ որքանո՞վ է հավանական Առնոլդ Հակոբյանի թեկնածությունը, կամ գուցե ՀՀԿ-ն սպասում է Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադառնալո՞ւն, որպեսզի որոշում կայացնի։
“ՀՀԿ-ն դեռ չի քննարկել այդ հարցը. Օրենքով սահմանված ժամկետներում կքննարկենք եւ կհրապարակենք”։
ԲՀԿ-ն թիվ 38 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրի։ Այս մասին վստահեցրեց Նաիրա Զոհրաբյանը։  Մեր այն հարցին էլ, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ն որոշի սատարել ՀՀԿ-ի թեկնածուին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. “Մենք ՀՀԿ-ի հետ որեւէ  հարցի շուրջ քննարկում չունենք”։
 Մանրամասները՝ այսօրվա համարում




Լրահոս