Հայաստանի հյուսիսային շրջաններում, օգոստոսի 2-ին, գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, լեռներում տեղ-տեղ կարկուտ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 2-7 մ/վրկ, որը ամպրոպի ժամանակ կարող է հասնել 15-20 մ/վրկ: Հայաստանի մնացած վայրերում օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ: “Հայպետհիդրոմետի” հաղորդմամբ` Երեւանում, օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպամածության ավելացում, սակայն տեղումների հավանականությունը փոքր է: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է+16+18, ցերեկը` +30+32 աստիճան:
Եղանակը Հայաստանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ