Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի գլխին «սև ամպեր» են կուտակվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել: Տևական ժամանակ է` օդում կախված են խոսակցությունները, որ վերջինս ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է դրսեւորում, հանդիպումներ է ունենում գործով կողմերի հետ, առհասարակ շատ հասանելի դատավոր է, սակայն այս անգամ կարծես բանը բանից անցել է:

Մեր տեղեկություններով` իր մոտ քննվող մի գործի շրջանակներում դատավորը հանդիպել է կողմերից մեկին, ինչն էլ «ֆիքսել» է դատավարության մյուս կողմը: Եվ ասում են, այս մասին «ծանուցել» են վճռաբեկ դատարանի ղեկավարությանը: Եվ եթե այդ գործով վճիռը չբավարարի «կոմպրոմատներ» հավաքած կողմին, չի բացառվում, որ դիմեն կտրուկ քայլերի, Արդարադատության խորհրդին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս