Պատահական չէ, որ Ռուսաստանը հանդես եկավ իր միջնորդությունն իրականացնելու պատրաստակամությամբ. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ուղիղ եթերում ընթացող ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ռուսաստանը կարող էր միջնորդել, որպեսզի սահմանային լարվածությունն այս աստիճան չխորանար, Բակո Սահակյանը նկատեց. «Քանի որ Ռուսաստանը միակ միջնորդ չէ այս հակամարտության և հանդես է գալիս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ առաքելություն իրականացնելով, հետևաբար ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շահագրգռված է, որ նման դեպքերում ունենա այնպիսի մասնակցությունը, որն ազդեցություն կունենա այս կամ այն խնդիրները լուծելու վրա:

Պատահական չէ, որ Ռուսաստանը հանդես եկավ իր միջնորդությունն իրականացնելու պատրաստակամությամբ: Հետո մենք տեսանք, որ սա ներկայացվեց որպես ընդհանուր Մինսկի խմբի համանախագահության առաջարկությունը և նրանց համատեղ գործողությունը»:

Բակո Սահակյանը նաև նշեց, որ բանակցային գործընթացներում սա արտառոց երևույթ պետք է ընկալել:




Լրահոս