ArmLur.am-ի զրուցակիցն է Վրաստանի «Կարգուլի դասի» ընդդիմադիր կուսկացության առաջնորդ Ջոնդի Բագատուրիան:
– Առաջին հերթին ես կցանկանայի, որպեսզի դուք օբյեկտիվորեն գնահատեիք` ի՞նչ տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ո՞վ սկսեց այն, ո՞վ էր նախաձեռնողը:
– Երկու կողմերի համար էլ Լեռնային Ղարաբաղը շատ զգայուն թեմա է: Հայաստանը ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը փորձում է վերադարձնել այն: Տպավորություն մնաց, որ Ադրբեջանի ղեկավարությունը չկարողացավ պահպանել սրված կրքերը, սակայն չեմ բացառում, որ ինչ-որ երրորդ կողմ է կրակի վրա յուղ լցրել:
– Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հենց հիմա նման քայլի դիմեց և այստեղ կարող ենք տեսնել Թուրքիայի հետքը:
– Թուրքիայի գործոնը պետք չէ բացառել, քանի որ Սիրիայից հետո թուրքական իշխանությունները շատ սխալներ են թույլ տալիս: Ռուսաստանը վստահաբար հաղթանակ տարավ Թուրքիայում և Էրդողանի խնդիրներն ավելացան, սակայն յուրաքանրյուր անհաջող փորձ նրա համար ավելի վատ իրավիճակ է ստեղծում: Նրա համար ավելի լավ կլիներ` կենտրոնանալ ներքին խնդիրների վրա:
– Տեղի ունեցածի վերաբերյալ ո՞րն է Վրաստանի դիրքորոշումը:
– Վրաստանում շատ անհանգստած են այդ կոնֆլիկտի սրացմամբ, և մենք անհանգստանում ենք, որ մեր հարևանները, սովորական քաղաքացիները տանջվում են: Մենք ողջունում և պաշտպանում ենք Ռուսաստանի խաղաղարար առաքելությունը, որը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Ռուսաստանը համարվում է տարածաշրջանում կայունության ամրապնդման միակ երաշխավորը:
– Ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի: Ինչպե՞ս եք վերաբերվում ադրբեջանական կողմի նման վայրագություններին:
– Հիմա անհրաժեշտ է մինչև վերջ հանդարտեցնել կրքերը, իսկ հետո երկու երկրների ղեկավարները պետք է Ռուսաստանի և միջազգային կազմակերպությունների հետ մանրակրկիտ ուսումնասիրեն այդ դեպքերը և եթե կան խոշտանգման ու անարգանքի դեպքեր, ապա մեղավորները միանշանակ պետք է կանգնեն դատարանի առջև: Նման դեպքերում շատ կարևոր է խիստ և արդար դատավճիռը:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը