«Այս օրերին հայտնի դարձավ, որ մեր պաշտպանության համակարգը ունի թերություններ: Ի հայտ եկավ, որ մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններն առաջարկներ են ունեցել պաշտպանության նախարարությանը:
Նրանց, սակայն, չի հաջողվել ստեղծել այն անհրաժեշտ աշխատանքային մթնոլորտ, որպեսզի այդ տեսակ առաջարկները իրականացվեն եւ դառնան անվտանգության համակարգի գործիքներ»,- քիչ առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից «Անվտանգության ճգնաժամի հաղթահարման արտակարգ քայլերը» թեմայով կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը: