Պուտինն Օբամային հայտնել է թուրք-սիրիական սահմանը փակելու անհրաժեշտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունում, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

ՌԴ նախագահն իր ամերիկացի գործընկերոջը հայտնել է թուրք-սիրիական սահմանը փակելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է զինել ծայրահեղականներին:

«Երկու երկրների առաջնորդները մանրամասն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը՝ մասնավորապես հաստատելով երկրում հրադադարի ռեժիմն ամրապնդելու՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատրաստակամությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կրեմլի մամուլի ծառայությունում հայտնում են, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեղադրել էր Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ:




Լրահոս