Փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի ՊՆ պատվիրակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 18-ից 22-ը հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` շրջակա միջավայրի անվտանգության և հակաականային գուծունեության վարչության պետ Մաքսիմ Կոմիսարովի գլխավորությամբ:

Ապրիլի 19-ին ուկրաինական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հակաականային գործունեության կազմակերպման հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկվել է տվյալ ոլորտի աշխատանքները կանոնակարգող նորմաիրավական բազան:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաև պատվիրակության այցը ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոն:




Լրահոս