Սերժ Սարգսյանը ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծվածի առնչությամբ պատրաստվո՞ւմ է կոչով դիմել Հայաստանի բնակչությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ չերեւացող, բայց բուռն զարգացումներ են ընթանում: Ամենեւին էլ պատահական չէ, որ ռուսական ու ադրբեջանական մամուլը վերջին օրերին սկսել է գրել, թե իբր առաջիկա օրերին ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ ակտիվ բանակցություններ են սկսվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե ինչ ակտիվ բանակցությունների մասին է խոսքը, եւ արդյո՞ք Սերժ Սարգսյանը ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված եւ ռուսական կողմի մատնանշած ակտիվ բանակցությունների առնչությամբ պատրաստվում է կոչով դիմել Հայաստանի բնակչությանը` բացատրելով ստեղծված իրավիճակը:

«Ես արդեն մեկնաբանություն տվել եմ այդ առնչությամբ: Ես այդ թեմայով մեր ասելիքն ասել եմ»,- պատասխանեց Հակոբյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Սերժ Սարգսյանի այցը ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների հետ ոչ մի կապ չունի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս