«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան բոլորի համար ակնհայտ դարձրեց մեր դիրքորոշումը, որ անընդունելի են բոլոր այն առաջարկները, որոնք ենթադրում են.

1. ազատագրված տարածքների զիջում,

2. Արցախի տարածքում օտար զորքերի տեղակայում:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը խոնարհվում է Արցախի տարածքային անձեռնխելիությունը անձնազոհաբար պաշտպանած Հայկական բանակի սպաների ու զինվորների առաջ, ինչպես նաև ողջունում է բոլոր այն սպաներին ու զինվորներին, ովքեր այսուհետ ևս պատրաստ են պաշտպանելու մեր միացյալ Հայրենիքի սահմանները:




Լրահոս