«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գործնականում պահպանվել է ընտրողների գրանցման էլեկտրոնային այն մոդելը, որը ներառված է եղել ԸՕ նախագծի հրապարակված տարբերակում: Այսինքն՝ ընտրողները կգրանցվեն ինչպես նույնականացման քարտերով, այնպես էլ անձնագրերով: Սակայն իշխանությունները համաձայնել են, որ գրանցող սարքը քվեարկության ավարտից հետո տպի մասնակիցների ցանկը, որը բոլորի համար կլինի բաց փաստաթուղթ:
Միայն այդիներով ընտրողների գրանցում կազմակերպելու տարբերակը, ըստ Սահակյանի, լավ առաջարկ է: Սակայն, նրա խոսքերով, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պնդմամբ` այս փուլում տեխնիկապես լուծելի խնդիր չէ: Սակայն իրականում անլուծելի ոչինչ չկա, կարեւորը ցանկությունն է, որը տվյալ դեպքում ՀՀ իշխանությունները չունեն: Ի դեպ, նախագիծն այսօր քննվելու է Սահակյանի գլխավորած հանձնաժողովում` ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: