Ադրբեջանցին կրակել է հայաստանցի ճանապարհաշինարարների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պետրոզավոդսկի ոստիկանությունը որոնում է մի ադրբեջանցու եւ նրա ընկերոջը, որոնք կրակել էին  ճանապարհաշինարարների վրա. վիրավորվել է Հայաստանի քաղաքացի:
Օգոստոսի 17-ի երեկոյան Պետրոզավոդսկի շինարարական ընկերություններից մեկի մի խումբ աշխատակիցների աշխատանքի վայրին է մոտեցել արտասահմանյան մակնիշի մի մեքենա, որում երկու երիտասարդ են եղել: Նրանք սկսել են վիճել` պատճառաբանելով, որ աշխատողները խանգարում են իրենց երթեւեկությանը: Տղամարդիկ հեռացել են, սակայն   շուտով վերադարձել են հրացաններով: Մեքենայից դուրս գալով` նրանք  մի քանի անգամ կրակել են շինարարների վրա, իսկ այնուհետեւ հեռացել են անհայտ ուղղությամբ: 
Հայաստանի 29-ամյա քաղաքացին բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել: Իրավապահ մարմինների աղբյուրը “գրանցված աշխատանք ունեն եւ  Պետրոզավոդսկի ժամանակավոր գրանցում:
Քրեական գործ է հարուցվել, մեղադրյալներին սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում: Կասկածյալների ինքնությունը պարզվել է: Երկուսն էլ 25 տարեկան են, նրանցից մեկը Պետրոզավոդսկի բնակիչ է, երկրորդը` Ադրբեջանի: Վերջինիս ժամանակավոր գրանցման ժամկետն ավարտվել է, նրա փաստաթղթերը գտնվում են համապատասխան գերատեսչությունում` վերագրանցման համար:
news.am




Լրահոս