Օգոստոսի 18-ի առավոտյան 5-ին մեքենաս կայանել եմ մեր շենքի բակում, նույն օրը երեկոյան հայտնաբերեցի, որ դիմապակին կոտրել են։
Կողքը հայտնաբերել եմ 2 հատ իրար փաթաթած “գանտել” ինչով էլ հենց խփել ջարդել են մեքենաս։
Փաստորեն “գանտելները” էլ չգիտեն ինչ անեն, իրանց “գանտելներին” ուղարկում են, որ “գանտելներով” վնասեն մեզ։ Միգուցե նաև նախազգուշացնում են։ Նայեք ձեր “գանտելներին” ձեր գլխին չտանք այ մանկամիտներ։ Ի դեպ հայտարարում եմ, որ ջարդողն իր պատվիրատուի հետ, ոչ միայն “գանտել” է, այլ նաև էշի տղա է։
“Չենք վճարելու 150 դրամ” ակցիայի ակտիվիստ Կարեն Հարությունյան