Հայաստանում առևտրաշրջանառությունն ավելացել է 3.5 տոկոսով (հունվար-հունիսին` 2012թ.-ի հունվար-հունիսի նկատմամբ), սակայն այդ նույն ժամանակում դրա կազմի մեջ մտնող ավտոմեքենաների վաճառքը նվազել է միանգամից 18.6 տոկոսով: Միայն այս տարվա հունիսին վաճառվել է 5 մլրդ 892 մլն 400 հազար դրամի մեքենա, որն ամսական կտրվածքով ավելացել է մոտ 12 տոկոսով, բայց պատկերը լրիվ փոխվում է, երբ նայում ենք տարեկան կտրվածքով: Այս տարվա հունիսին 2012թ.-ի հունիսի նկատմամբ ավտոմեքնենարի առևտուրը նվազել է ավելի կտուկ՝ 22.8 տոկոսով:
Հայաստանում նվազել է ավտոմեքենաների առեվտուրը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ