Ֆիլմի մասին`
Գերմանացի լրագրող Դանիելը Չիլիում գաղտնի առևանգվում է ոստիկանների կողմից և բազում չարչարանքներից հետո ուղարկվում է «Դիգնիդադ» գաղութ: Սա հսկայական տարածք է, որը ներկայացվում է որպես բարեգործական ընկերություն, սակայն իրականում այն նացիստների բույն է: Գաղութը ղեկավարում է նախկին սպա, բռնակալ Պաուլ Շեֆերը, ով ներշնչում է իր հոտին մահվան օգտակարության և առավոտից մինչ երեկո աշխատելու օգտակարության մասին:
«Դիգնիդադ» հեշտ է ընկնել, սակայն հետդարձ չկա: Այստեղ Դանիելը պետք է դառնա գերի և «նյութ» անմարդկային փորձարկումների համար:
Սակայն հանուն սիրո լավ գործեր կատարում են ոչ միայն տղամարդիկ: Դանիելի սիրած աղջիկը` բորտուղեկցորդուհի Լենան, որոշում է փրկել ընկերոջը: Նա միայնակ է, սակայն հանուն սիրած էակի պատրաստ է ամեն ինչի: Լենան ինքնակամ որպես կամավորական գնում է այդ սարսափելի վայր…
Անվանում` Դիգնիդադ գաղութը
Օրիգինալ անվանում` Colonia
Թողարկման տարեթիվ` 2015
Ժանր` թիլլեր, դրամա, մելոդրամա, պատմական
Ռեժիսոր` Ֆլորիան Գալենբերգեր
Դերերում` Էմմա Ուոթսոն, Դանիել Բրյուլ, Միքայել Նյուքվիսթ, Ռիչենդա Քերի, Վիկի Քրիփս, Ջին Վերներ, Ջուլիան Օվենդեն:
Թրեյլեր`