ՀԱՐՑ. Վեց տարի ամուսինս արտասահմանյան գործուղման մեջ է եղել Ալժիրի Դեմոկրատական Հանրապետությունում (ուսումնական կենտրոնում դասախոսել է): Ես նույնպես ամուսնուս հետ գտնվել եմ այնտեղ եւ ունեմ համապատասխան տեղեկանքները: Հետաքրքիր է, թե ինչ սկզբունքով է հաշվվելու իմ ստաժը: Արտասահմանում գտնվելու ժամանակահատվածն ինձ համար ստաժ համարվո՞ւմ է: Նշեմ, որ վերադարձից հետո երկու ամսվա ընթացքում անցել եմ իմ նախկին աշխատանքին:
Սաֆարյան 6-21 բնակարան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ աշխատանքային ստաժում հաշվառվում է oտարերկրյա պետությունում գործող՝ Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուuնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը:
Ելնելով վերոգրյալից՝ Ալժիրի Դեմոկրատական Հանրապետությունում դասախոսելու մեկնած Ձեր ամուսնու հետ այդ հանրապետությունում համատեղ ապրած ժամանակահատվածը Ձեր աշխատանքային ստաժում հաշվառվել չի կարող:
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, մեզ դիմած քաղաքացին հնարավորություն չունի օտար երկրում անցկացրած աշխատաժամանակը գրանցել որպես աշխատանքային ստաժ: Իհարկե, քաղաքացու շահերի տեսանկյունից դա վատ է, սակայն մյուս կողմից էլ` ինչու պետք է Հայաստանի Հանրապետությունը վճարի այն ժամանակահատվածի համար, երբ ՀՀ քաղաքացին աշխատել է օտար պետության համար: