Աշտարակում 49-ամյա կին է դանակահարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 18-ին, ժամը 15.50, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Էջմիածին-Աշտարակ ճանապարհին, ՀՀ ԳԱԱ Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների գիտակրթական համալիրի մոտ, տնակում դանակահարել են 1964 թ. ծնված Ալվարդ Մ.-ին: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ալվարդ Մ.-ի վագոն-տնակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Վաղարշակ Դ.-ն խոհանոցային դանակով հարվածել է Ալվարդ Մ.-ի ձեռքին և պատճառել վնասվածք:
Ալվարդ Մ.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր: Հանցագործության գործիք դանակն Ալվարդ Մ.-ն ներկայացրել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս