Անօթեվան ընտանիքների համար բնակարանների շինարարությունը կանգ է առել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շուտով կլրանա 1 տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլ գյուղական համայնքներում. հյատնում են “Շիրակ կենտրոնից”:
 
Վերջին շրջանում իշխանությունների կողմից պարբերաբար տրվող այն հավաստիացումները, թե “էս է, էս է՝ շինարարությունը վերսկսվելու է”, այդպես էլ իրականություն չեն դառնում:
 
“Շիրակ կենտրոնի” աշխատակիցներն այսօր հերթական անգամ այցելեցին Ախուրյան համայնքի և Գյումրու Մուշ-2-2 նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող շինարարական հրապարակներ՝ իրավիճակին ծանոթանալու և լուսանկարահանելու նպատակով: Ցավոք, Գյումրու շինարարական հրապարակում նույնիսկ խոստացված հիմնային աշխատանքները չէին իրականացվել: Շինհրապարակն ամայի էր և լքված: Իսկ Ախուրյանում դեռ նախորդ տարի շինարարության դադարեցման պահից որևէ նոր բան չէր ավելացել: Ախուրյանում, լավ է, կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության տակ էին, որոնք, ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:




Լրահոս