“Կանեփ-կակաչ-2013” համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 23-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողների կողմից ստացված տվյալներն իրացնելիս, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ եւ Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ խումբը զննություն է կատարել 1963 թ. ծնված Գուրգեն Զ.-ի տնամերձ հողատարածքում, որտեղից հայտնաբերվել եւ առգրավվել է կանեփի 28 բույս, նույն վայրից, բույսերի տակից, հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 12 գ չորացված եւ մոտ 18 գ կիսաչոր կանեփի թփեր:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ զննության ընթացքում Գուրգեն Զ.-ն իր ավտոտնակից կամավոր ներկայացրել է չորացված մոտ 42 գ կշռով կանեփի թուփ եւ հայտնել, որ հայտնաբերված կանեփի բույսերը եւ չորացված զանգվածները ամբողջությամբ պատկանում են իրեն, աճեցրել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: