Օգոստոսի 25-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքերին, թևերին և ճակատի մասում ստացած ջնջխված, քերծվածք վերքերով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Վալեր Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր վարած “ԳԱԶ-66” մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռ բարձրանալու ճանապարհին` կողաշրջվելու հետևանքով: Կատարվում է քննություն:
Արագած բարձրացող մեքենան կողաշրջվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ