ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈ՞ՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշտարակի բնակիչ, երգիչ Կարեն Հակոբյանը, որն Արագածոտնի մարզի դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության համար, ըստ Աշտարակում տարածված տեղեկությունների, առողջական խնդիրներ ունի: Շրջանառվող լուրերի համաձայն՝ երգիչը հոգեկան խնդիրներ ունի  եւ այս օրերին գտնվում է հոգեբուժարանում: Տեղեկությունը պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՔԿՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոռ Ղլեչյանի հետ, որը, սակայն, հերքեց. «Կարեն Հակոբյանի դատավճիռը եղել է, սակայն որոշումը օրինական ուժի մեջ չի մտել, իսկ նա հոգեբուժարանում չէ»:




Լրահոս