ՀԱՐՑ. Որդիս 2-րդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում: Ունի 3 անչափահաս երեխա: Ապրում են սոցիալական ծայրահեղ պայմաններում: Անցյալ տարի ֆինանսական խնդիրների պատճառով երեխան դպրոց չհաճախեց: Ապրում են վարձով Արտաշատում, բայց նա գրանցված է Ջերմուկում: Գրանցումը չի կարող փոխել, քանի որ զինկոմիսարիատում բնակարանային հերթ ունի: Գրանցման խնդրի համար նրան նպաստ չեն տալիս: Ստանում է ընդամենը 34.000 դրամ թոշակ: Ի՞նչ է հնարավոր անել, որպեսզի նպաստ ստանան:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Համաձայն ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգ»-ի 3-րդ կետի՝ ընտանիքի կազմը որոշվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի կողմից տրված հայտարարության եւ ՀՀ ԿԱ ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնի կողմից քաղաքացուն տրամադրված բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի կամ գործակալության առցանց հարցման հիման վրա տրամադրած տեղեկատվության հիման վրա: Տեղեկանքում նշվում է ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված եւ փաստացի բնակվող բոլոր անձանց մասին:
Իսկ նույն կարգի 5-րդ կետի բ) ենթակետի համաձայն՝ ընտանիքի կազմը եւ փաստացի բնակության հասցեն որոշվում են գործակալության, ՏԻՄ-ի եւ սոցիալական աջակցության խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում՝ ոչ իր փաստացի բնակության հասցեով:
Հավաստող փաստաթղթի հիման վրա Ռ. Դավթյանը կարող է հաշվառվել ընտանիքների գնահատման համակարգում՝ ըստ փաստացի բնակության վայրի, առանց ՀՀ ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնում առկա հաշվառումը փոփոխելու:
նախարարության սոցիալական
աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման դեպքերում պատկան մարմինները միշտ մեջբերում են այս կամ այն օրենքը: Բայց բոլորս էլ գիտենք, որ մի չնչին թղթի բացակայությունն անգամ կարող է մարդուն զրկել իր «ողորմելի» թոշակից ու նպաստից: