«Գրանտ Տոբակո»-ն մեկ ամսով դադարեցնո՞ւմ է գործունեությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանտ Տոբակո» ընկերությունը օրերս իր աշխատակիցներին իրազեկել է, որ առաջիկայում հնարավոր է՝ մեկ ամսով արտադրամասերի գործունեությունը դադարեցնի եւ արտադրանք չտա: Այս մասին մեզ ահազանգեցին ընկերության աշխատակիցները, որոնք նախօրեին Համալիրում մասնակցում էին մայիսի 1-ի՝ աշխատավորի օրվան նվիրված միջոցառմանը: Հնարավոր դադարի մասին հայտարարությունից մի քանի օր անց գործարանի աշխատակիցները պարզել են, որ մեկամսյա «աշխատանքային դադարը» ոչ բոլորին է վերաբերում:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց «Գրանդ Տոբակո»-ից մեկնաբանություն ստանալ, սակայն, ընկերության հեռախոսավարուհին կարճ պատասխանեց, որ իրենք աշխատում են, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել: Նկատենք, որ վերջին երկու տարիներին «Գրանդ Տոբակոն» հիմնական շեշտը դրել է արտահանման ծավալներն ավելացնելու վրա: Ուստի բացառված չէ, որ արտերկրում ծխախոտ իրացնելու հետ կապված խնդիրներ ի հայտ եկած լինեն, եւ դրանով պայմանավորված արտադրանքի ծավալները նվազեցնելու անհրաժեշտություն առաջացած լինի: Հուսանք՝ ժամանակավոր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս