Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Ռուսաստանի ակումբային առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Ռուսաստանի ակումբային առաջնությանը:

Սոչիում անցկացվող Ռուսաստանի կանանց ակումբային առաջնության «Յուգրա» թիմի կազմում հանդես է գալիս Լիլիթ Մկրտչյանը: Մրցաշարի երկրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Դինա Դրոզդովայի հետ: «Յուգրան» ոչ-ոքի՝ 2-2 է խաղացել «Բոավիշտա»-ի հետ: Հաջորդ տուրում «Յուգրան» կխաղա «Լադյա» թիմի հետ: Ակումբային առաջնությունը բաղկացած է 9 տուրից:

Լուսանկարը՝ www.accc.org.uk

ՀԱՕԿ լրատվության բաժին  




Լրահոս