Մայիսի 9-ին երթևեկությունը ՀԿԵ-ի բոլոր էլեկտրագնացքներում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների համար կլինի անվճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների համար երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր ներհանրապետական էլեկտրագնացքներում կլինի անվճար:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի էլեկտրագնացքները գործում են Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արարատ-Երևան, Երևան-Արաքս-Երևան և Երևան-Երասխ-Երևան երթուղիներով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:




Լրահոս