«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց` ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը: Հիշեցնենք, որ սնանկացման եզրին հայտնված ու իր գործունեությունը դադարեցրած «Արմավիա»-ն հայտարարել էր, որ կշարունակի վճարել նախկին աշխատակիցների աշխատավարձերն այն ժամանակ, երբ «Ավիա սերվիս»-ը վճարի «Արմավիա»-ին ունեցած իր պարտքը: Պարզվում է` «Ավիա սերվիս»-ը վաղուց վճարել է այդ պարտքը: Սակայն դրանից հետո անգամ «Արմավիա»-ն շարունակում է մարդկանց խաբել: Նշենք, որ «Արմավիա»-ն հսկայական գումարներ է պարտք ոչ միայն իր աշխատակիցներին` բորտուղեկցորդուհիներին, ինժեներներին ու օդաչուներին, այլեւ ՀՀ պետական բյուջեին ու մի շարք օտարերկրյա կազմակերպությունների: «Արմավիա»-ից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, քանի որ այդ ընկերության մամուլի խոսնակի համար վաղուց ի վեր սովորություն է դարձել իրենց համար անցանկալի լրատվամիջոցների, այդ թվում` «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերին չպատասխանելը:
ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ