ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Դավիթ Հարությունյանը եւ ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հանդես են եկել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկով: ԱԺ երկու պատգամավորներն առաջարկում են անհամեմատ խստացնել հատկապես անչափահասների ու հղի կանանց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու դեպքում ՔՕ-ի նախատեսած պատժաչափերը: Դ. Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտությունն այսպես մեկնաբանեց. «Նման օրինագծով հանդես գալու անհրաժեշտությունը պայմանավորված է որոշակի հստակեցումների ու խստացումների անհրաժեշտությամբ»: Բացի այդ, ըստ Հարությունյանի` վերջին շրջանում ավելացել են նման դեպքերը:
ԽՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ