ԼԱՎ ԱՇԽԱՏՈ՞Ղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ճանապարհային ոստիկանության փոխգնդապետ Վարդան Նարգիզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վ. Գասպարյանն այնտեղ առաջիկայում շարունակելու է կադրային փոփոխությունները: Իսկ Վ. Նարգիզյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու պատճառը եղել է նրա վատ աշխատանքը: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի իսկությունը պարզել Վ. Նարգիզյանից, որին վրդովվեցրին մեր հարցերը. «Ինձ հարցնում եք, ես ի՞նչ իմանամ՝ ինչու է հանել, ոչ մի վատ աշխատանք էլ չկա, ուրիշին է հարմար գտել, ուրիշին է նշանակել մեր ոստիկանապետը, ես ի՞նչ ասեմ: Ի՞նչ տարաձայնություններ կարող են լինել, ես ոչ մի խնդիր էլ չեմ ունեցել: Ես շատ փոքր մարդ եմ, որ պարոն Գասպարյանի հետ խնդիր ունենամ կամ չունենամ: Ինձ նշանակել են պաշտոնի, աշխատել եմ, ինձ համար ի՞նչ տարբերություն: Ես 22 տարի աշխատում եմ, 15 պաշտոն եմ փոխել: Ես ամենալավ աշխատողն եմ եղել»:




Լրահոս