«Ինձ համար անհասկանալի կլինի, եթե որեւիցե մեկ կողմի, աշխարհաքաղաքական կենտրոնի դիրքորոշումը, վերաբերմունքը Հայաստանի հանդեպ փոխվի դժգոհության միայն այն բանի համար, որ մենք այլ կողմի հետ նաեւ կփորձենք բարեկամություն անել»:
Մեզ համար էլ անհասկանալի է, թե ինչպես էր Սամվել Նիկոյանը որոշ ժամանակ զբաղեցնում ԱԺ նախագահի պաշտոնը, հիմա էլ շարունակում է պատգամավոր մնալ: Հանուն ինչի՞: Իշխանությունները դեմագոգների հսկայական բանակ են հավաքել, որոնց ամեն օր հերթով ձայն են տալիս եւ նրանց միջոցով փորձում լղոզել իրականությունը, արդարացնել իրենց ապաշնորհ գործունեությունը: Եթե Նիկոյանի համար անհասկանալի է, թե ինչու ՌԴ-ն պիտի փոխի իր վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, ապա մեզ համար անհասկանալի ոչինչ չկա, քանի որ միաժամանակ երկու նապաստակի հետեւից վազողն արդյունքում ոչ մեկին էլ չի բռնի: