2013թ. ապրիլի 7-ին Շիրակի մարզի Հովունի, Վահրամաբերդ եւ Մարմաշեն գյուղերի միջեւ գտնվող «Կամխուտ» ռազմական հրաձգարանում վահրամաբերդցի 2 երեխա զոհվեցին չպայթած թռչող նռնակների վրայից դյուրալյումինե մասերը քանդելու պահին: Երեկ Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի թղթակիցը փորձել է ստուգել` այս ամիսների ընթացքում արդյոք փոխվել է որեւէ բան. մարդիկ կարո՞ղ են առաջվա նման անարգել անցնել հրաձգարանի տարածք, թե՞ ողբերգական դեպքից հետո պատասխանատու այրերը պատնեշել ու պարսպապատել են տարածքը: Ըստ «Ասպարեզ»-ի` հրաձգարանի տարածքը ոչ միայն չի պարսպապատվել, այլեւ անձրեւների հետեւանքով որոշ առվակներ պարբերաբար փոփոխում են իրենց հունը, եւ այն վայրերը, որոնք մեքենայով նախկինում եղել են անանցանելի, հիմա դարձել են անցանելի:
ՆՈՒՅՆ ՎԻՃԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ