ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՀԵՌԱՆԱ
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ, գերմիջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին: Նա Գերմանիայի Շվերին քաղաքում մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի հետ։ Մինչ այդ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հանդիպել է Վ. Շիհեփոյին եւ հավաստիացրել, որ ամեն ինչ անելու է հաղթելու համար. «Եթե պարտվեմ, կհեռանամ բռնցքամարտից: Չեմ թերագնահատում Շիհեփոյին, սակայն վստահ եմ, որ հաղթելու եմ»:

«ԲՈՐՈՒՍԻԱ»-«ՎԵՐԴԵՐ»
Այն օրվանից, երբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», հայ ֆուտբոլասերները սկսեցին ուշադրությամբ հետեւել Գերմանիայի առաջնությանը։ Այսօր մեկնարկում է Գերմանիայի առաջնության 3-րդ տուրը, եւ Դորտմունդում «Բորուսիա»-ն մրցելու է Բրեմենի «Վերդեր»-ի հետ:

ՕԶԲԻԼԻՍԸ ՎՆԱՍՎԱԾՔ ՈՒՆԻ
Մոսկվայի «Սպարտակ»-ում հանդես եկող, մեր հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը թեթեւ վնասվածքի պատճառով երեկ չի մեկնել Շվեյցարիա, որտեղ ռուսական ակումբը առաջին հանդիպումն անցկացրեց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում՝ մրցելով տեղի «Սենտ Գալեն» ակումբի հետ: «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն այսպես է մեկնաբանել հայ կիսապաշտպանի հետ կապված իրավիճակը. «Խուրադոն ու Օզբիլիսը ոչ մեծ վնասվածքներ ունեն եւ 99,9 տոկոս հավանականությամբ կարող են մասնակցել «Ամկար»-ի դեմ խաղին օգոստոսի 26-ին»:
ՄԵՍՍԻՆ ԷԼ
ՎՆԱՍՎԱԾՔ
ՍՏԱՑԱՎ
Իսպանիայի սուպերգավաթի համար Մադրիդի «Ատլետիկո»-ի եւ «Բարսելոնա»-ի հանդիպումը երեկ ավարտվեց 1:1 հաշվով: Առաջին խաղակեսի 12-րդ րոպեին «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, որն ընդամենը մեկ-երկու ամիս առաջ է հեռացել թիմից, հոյակապ հարվածով գրավեց կատալոնացիների դարպասը: Երկրորդ խաղակեսում փոխարինվեց կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին, որը վնասվածքի պատճառով ստիպված էր լքել խաղադաշտը: Նրան փոխարինած Սեսկ Ֆաբրեգասը, ապա նաեւ Նեյմարը բավական ակտիվացրին խաղը: Ընդ որում, Նեյմարը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Տեղեկացնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղը կկայանա օգոստոսի 29-ին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս