ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ
«System of a Down» խմբի մեներգիչ, ամերիկահայ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանը սեպտեմբերի 19-ին հանդես կգա Կիեւում, որտեղ, նախատեսված ծրագրի համաձայն, կհնչի նաեւ հայկական դուդուկը: Թանգյանը համերգի կազմակերպիչներից  պահանջել է, որ ամբողջ սնունդը՝ առանց բացառության, լինի բնական եւ փաթեթավորվի էկոլոգիապես մաքուր նյութերով: Երաժիշտը հոգացել է նաեւ այն մասին, որ համերգից հետո չօգտագործված սնունդը փոխանցվի կարիքավորներին կամ բարեգործական կազմակերպություններին: Ուկրաինայի մայրաքաղաքից հետո Թանգյանն ուղեւորվելու է Ռուսաստան, ապա եվրոպական մի շարք քաղաքներ` ներկայացնելու իր նոր` չորս ակտից բաղկացած առաջին լիարժեք սիմֆոնիկ «Orca» ալբոմը:

ԴԱՐՁԱՎ 40
Երեկ` օգոստոսի 22-ին, երգչուհի Արմինկան նշեց իր տարեդարձը: Երգչուհին չի թաքցնում նաեւ իր տարիքը, ահա թե ինչ էր նա գրել «Ֆեյսբուք»-ի իր էջում. «Դարձա 40… Հրաշալի է:  Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ: Գոհանում եմ այն ամենով, ինչ չունեմ: Սիրում եմ կյանքն ու մարդկանց: Ու դեռ շատ բաներ ունեմ անելու եւ շատ բաներ ունեմ կյանքից ստանալու»: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց հոբելյարի հետ: Իմացանք, որ Արմինկային առաջինը շնորհավորել է քույրը` Լուսինեն. «Ժամը 12-ին Լուսինեն ծաղիկներով ու մոմերով շնորհավորեց ինձ, ու այդ ժամանակվանից սկսվեցին անդադար հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները: Իսկ որդուս կողմից  ամենամեծ նվերն այն է, որ աչուկները բացում է, ժպտում եւ ասում. «Մամա՛, ծնունդդ շնորհավոր»: Որդիս նաեւ հրաշալի ծաղկեփունջ է նվիրել ինձ, իհարկե մայրիկիս շնորհիվ»:

ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Euromag.ru-ն գրում է, որ հանրահայտ երգիչ եւ դերասան Ադրիանո Չելենտանոն Իտալիայում ոտնաթաթի վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Սան Ռեմոյի անհետաձգելի բժշկական օգնության ծառայություն: Նշենք, որ Չելենտանոն կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ հանգստի էր մեկնել իտալական Լիգուրիա շրջան: Կինը լրագրողներին  պատմել է, որ վնասվածքի պատճառը հյուրանոցում վայր ընկնելն է եղել: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո երաժիշտը դուրս է գրվել հիվանդանոցից:




Լրահոս