Ավարտվում են փողոցների ճաքալցման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայրաքաղաքում փողոցների ճաքալցման աշխատանքները, թերևս, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագրում եզակիներից էին, որ ասֆալտի անհրաժեշտ ջերմության ապահովման և տեխնոլոգիական այլ չափանիշներով պայմանավորված, մեկնարկեցին ամռանը: Ավարտին են մոտենում փողոցների ճաքալցման աշխատանքները
Այս ուղղությամբ ծրագիրը բաժանված է մասնագիտացված 4 ընկերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ճաքալցնելու է 88300 գծամետր տարածք` համապատասխանաբար մայրաքաղաքի 3-ական վարչական շրջաններում: Այժմ արդեն ճաքալցման 2013 թվականի հիմնական ծրագիրն ավարտական փուլում է, սակայն, ամենայն հավանականությամբ, նախատեսված ծավալը զգալիորեն կգերակատարվի:
Հատկանշական է, որ ճաքալցում իրականացնող 4 ընկերություններից երկուսը հումքը ներկրում են Եվրոպայից: Հետագայում, ըստ օգտակար գործողության գործակցի, պարզ կդառնա, թե որ հումքն է ավելի մեծ արդյունավետություն ապահովում: Երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցներում էլ կպչողականության ապահովման նպատակով աշխատանքներն ընթանում են նաև գիշերային ժամերին: Ճաքալցման ծրագիրը մայրաքաղաքում կշարունակվի այնքան ժամանակ, որքան թույլ տան եղանակային պայմանները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս