Ինչ ստուգումներ է անցկացնում ՊԵԿ-ը Արտակ Սարգսյանի «ՍԱՍ»-ում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը դեռեւս ապրիլի վերջից սկսել է ստուգումներ անցկացնել սուպերմարկետների երկու՝ «ՍԱՍ» եւ «Նոր զովք» ցանցերում: Հիշեցնենք, որ «ՍԱՍ»-ը պատկանում է ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին: «Ժողովուրդը» ՊԵԿ-ից փորձեց պարզել, թե նշված սուպերմարկետների ցանցում ինչ ստուգումներ են անցկացվում: ՊԵԿ-ից պատասխանում ասվում է. «Նշված սուպերմարկետներում ներկա պահին պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներ չեն անցկացվում:

Դրանցում, ինչպես նաեւ Երեւանի խոշոր խանութներում, ապրիլին իրականացվել եւ իրականացվելու են ընթացիկ հարկային հսկողական աշխատանքներ: Ի տարբերություն պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին՝ ընթացիկ հարկային հսկողական աշխատանքները նպատակ ունեն ուսումնասիրելու խանութների կողմից ՀԴՄ-ների կիրառության, աշխատողների թվաքանակի, գների եւ շրջանառությունների ճշգրտման հարցերը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս